Որ իրավունքներն են առավել շատ խախտվում Հայաստանում. Ամփոփում է ՄԻԵԴ-ը

ՄԻԵԴ ներկայացրած դիմումների թվով Հայաստանն առաջին տասնյակում է։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Եվրոպական դատարանից՝ մանրամասնելով, որ Հայաստանից ստացվել է 1 250 դիմում, որը կազմում է ընդհանուր դիմումների 1.7 տոկոսը։ 2022-ի ընթացքում Հայաստանից ստացվել է 111 նոր դիմում։

Ընդհանուր առմամբ, ըստ ՄԻԵԴ տրամադրած վիճակագրության  հաշվետու տարում պետությունների դեմ քաղաքացիների դիմումների թիվն աճել է 6 տոկոսով։