ՌԴ-ում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսին գնացել է Ռուսաստանի ԱԳՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին գնացել է ՌԴ ԱԳՆ՝ հավատարմագրերի պատճենները հանձնելու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 


Դեսպանի մեքենան կանգնել է Ռուսաստանի ԱԳՆ–ի շենքի մոտ։

Լին Թրեյսիին դիմավորել են մի խումբ ուսանողներ։ Նրանք հանրահավաք են կազմակերպել և բողոքել, որ ԱՄՆ–ն միջամտում է ռուս–ուկրաինական հակամարտությանը` զենք մատակարարելով Կիևին։

Ուսանողները վանկարկել են. «ԱՄՆ–ն ահաբեկիչ երկիր է»։

Հիշեցնենք, որ Լին Թրեյսին նախկինում ԱՄՆ դեսպանն էր Հայաստանում։

Sputnik Արմենիա