Al Jazeera․ Հետաքննության տվյալները ցույց են տալիս, որ Իսրայելն առնչություն ունի Իրանի գործարանի հարձակմանը

Հետաքննության նախնական տվյալները ցույց են տալիս, որ Իսրայելը առնչություն ունի իրանական Սպահանում գտնվող ռազմական գործարանի վրա անօդաչուների հարձակմանը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի բարձրաստիճան պաշտոնյային։

«Նախնական տվյալները ցույց են տալիս, որ Իսրայելն առնչություն ունի Սպահանի ահաբեկչությանը, հետաքննությունը շարունակվելու է», - ասել է իսլամական պետության ներկայացուցիչը։ Նա նաև հաստատել է, որ հարձակումն իրականացրած անօդաչուները, հավանաբար, արձակվել են Իրանի տարածքից։ Ավելի վաղ նման եզրահանգման էր եկել Al Arabiya հեռուստաալիքը։

News.am