2023-01-30 18:17
Լրատվական գործակալություններ
Խաղաղապահները Արցախից Հայաստան են տեղափոխել ՌԴ 44 քաղաքացու
ՌԴ խաղաղապահները երեկ` հունվարի 29-ին, Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխել Ռուսաստանի Դաշնության 44 քաղաքացու։
Տեղափոխումն իրականացվել է ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։
44 անձանցից 7 երեխաներ են։
Sputnik Արմենիա