2023-01-30 19:56
Լրատվական գործակալություններ
Ֆինլանդիան շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրին՝ Շվեդիայի հետ միաժամանակ
Ֆինլանդիան շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրին՝ Շվեդիայի հետ միաժամանակ, երկուշաբթի հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն, հայտնում է Reuters-ը։
«Մենք դեռևս մեծ ցանկություն ունենք Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար», -Հելսինկիում մամուլի ասուլիսին ասել է Հաավիստոն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան կարող է համաձայնել Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին Շվեդիայից շուտ՝ Ստոկհոլմի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին։ Նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
News.am