Արցախից Հայաստան 3 հիվանդ է տեղափոխվել. երկուսը ուռուցքային հիվանդություններ ունեն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան այսօր 3 հիվանդ է տեղափոխվել, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Մինչ այդ հիվանդները բուժում են ստացել Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում։ Նշվում է, որ երկուսը ուռուցքային հիվանդություններ են ունեցել, իսկ մեկը` վիրահատության կարիք։

3 հիվանդներն էլ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Հիշեցնենք, որ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 58 հիվանդ։

Sputnik Արմենիա