2023-02-02 09:38
Լրատվական գործակալություններ
Իսրայելի դեսպան. Երուսաղեմում հայերի վրա հարձակումները իրականացրել են մի քանի ծայրահեղականներ
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը:
«Այս դժբախտ իրադարձություններն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը: Ինչպես ցույց են տվել կասկածյալների անհապաղ ձերբակալությունները, Իսրայելը հավատարիմ է բոլոր կրոնների պաշտամունքի ազատությանը»,- գրել է դեսպանը։