2023-02-02 17:34
Լրատվական գործակալություններ
Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Sputnik Արմենիա