Միշուստին․ ԵՏՄ-ն պետք է միասնական քաղաքականություն վարի պարենային անվտանգության և արժույթների ոլորտում

ԵՏՄ երկրները պետք է միասնական քաղաքականություն վարեն պարենային անվտանգության ոլորտում, ընդունեն այն ռիսկերը, որոնք առաջանում են ոչ բարեկամական երկրների արժույթների օգտագործման ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ալմաթիի նեղ կազմով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

«Կարևոր է պարենային անվտանգության ոլորտում միասնական քաղաքականություն վարելը, պետք է շարունակել համատեղ որոշումներ ընդունել ընդհանուր էներգետիկ շուկաների ստեղծման վերաբերյալ։ Միասին մենք պետք է նվազեցնենք տնտեսական ռիսկերը, որոնց հանգեցնում է ոչ բարեկամ երկրների արժույթների օգտագործումը, բարելավենք գործարար միջավայրը»,-ասել է նա։

News.am