2023-02-03 18:50
Լրատվական գործակալություններ
Զաքարյան․ Ընդդիմությունը դեմ է ցանկացած համաձայնության, որն անտեսում է Արցախի ինքնորոշման իրավունքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի բնակչության գոյության ապահովմանն ուղղված պայքարի հաշվին աշխարհաքաղաքական սակարկությունն անընդունելի է։ Այս մասին փետրվարի 3-ին Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։
Զաքարյանի խոսքով՝ իրենք դեմ են ռազմավարական և քաղաքական արկածախնդրություններին, որոնք միայն վնասում են Հայաստանի և Արցախի անվտանգությանը:
«Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած համաձայնագրերի, որոնք անտեսում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և միջազգային ճանաչման հեռանկարները»,-ասաց Զաքարյանը։
News.am