Սերգեյ Կոպիրկինը Ջերմուկում ծանոթացել է սահմանային իրավիճակին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ և տեղում ծանոթացել է սահմանային իրավիճակին, տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչ, գնդապետ Նվեր Ավետիսյանը դեսպանին է ներկայացրել սահմանային ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև խոսել ռուս խաղաղապահների հետ համագործակցության մասին: Նշվում է, որ տեղի ղեկավարության ներկայացուցիչները դեսպանին են ներկայացրել նաև Ջերմուկի զբոսաշրջային և բուժառողջարարական ներուժը։

Սերգեյ Կոպիրկինը մարզպետի ուղեկցությամբ այցելել է Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 դպրոց և Շառլ Ազնավուրի անվան գեղարվեստի թիվ 2 դպրոց։

Գորկու դպրոցում (ռուս բանաստեղծի անունով անվանվել է 2014-ին ) ռուսաց լեզվի խորացված ուսուցւկո է իրականացվում, կա հատուկ մեթոդական սենյակ:

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը ռուսաց լեզվի ուսուցիչներից հետաքրքրվել է կրթության ոլորտում առկա խնդիրների մասին և տեղեկացրել, որ Ռուսական տունը մի քանի խոշոր միջոցառումներ է նախապատրաստում երկրի սահմանամերձ շրջաններում ռուսագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման վերաբերյալ:

Sputnik Արմենիա