«Ժողովուրդ»․ ՀՐԴԵՀԻ ԴԵՊՔԻՑ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՍՊԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ ԷՐ ԳՐԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների քրեական վարույթով ուշագրավ հանգամանքներ են ի հայտ գալիս:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ողբերգական դեպքից 2 շաբաթ առաջ սպա Ե. Հ.-ն զեկուցագիր է գրել, որ ցանկանում է ազատվել աշխատանքից կամ, ինչպես ընդունված է ասել, զորացրվել։ Ինչո՞ւ է նա այս քայլին գնացել զորամասում ռազմական ոստիկանության ստուգումներից հետո, ի՞նչ է կատարվել, առհասարակ, կացարանի ներսում. հուսանք՝ այս հարցերի պատասխանը կստանանք քննության ընթացքում, երբ խոսի սպան:
Նշենք, որ Armlur.am-ը գրել էր՝ 15 զինվորներին կյանքից զրկելու գործով սպայի պաշտպանը ներգրավվել է գործին. ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հերթական անգամ հարցաքննության են կանչել սպային, սակայն սպան հրաժարվել է ցուցմունք տալ: Նշենք, որ սպան բանավոր ցուցմունք էր տվել, պատմել էր, որ կրակը թեժացնելու համար է բենզին լցրել, իրեն մեղավոր է համարում, և կարող են իրեն դատել, սակայն երկրորդ անգամ հրաժարվել է ցուցմունք տալ. անգամ պաշտպանի ներկայությամբ է նա հրաժարվել ցուցմունք տալ»: