2023-02-04 13:39
Լրատվական գործակալություններ
Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 հիվանդ
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբԱրցախից Հայաստան է տեղափոխվել 6 հիվանդ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրա խոսքով` հիվանդները տեղափոխվել են հայաստանյան տարբեր բուժհաստատություններ։
Հավելենք, որ մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 70 հիվանդ։