Դմիտրի Սուսլով․ Վերադարձ մինչև 2022 թվականի փետրվարի 24-ի վիճակին մոտ ապագայում չի լինի

Երևանում մեկնարկած «Հայաստանն ու Ռուսաստան-Արևմուտք գլոբալ առճակատումը. 2022թ. արդյունքները» կոնֆերանսին ՌԴ արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Դմիտրի Սուսլովը հայտարարեց, թե վերադարձ մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը եղած իրավիճակին չի լինելու։

«Ռուսաստանի և Արևմուտքի միջև սուր առճակատումը կշարունակվի և կշարունակվի շատ ու շատ տարիներ, իսկ վերադարձ մինչև անցյալ տարվա փետրվարի 24-ի վիճակին մոտ ապագայում չի լինի», - հայտարարեց քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ այս առճակատման մեջ Ուկրաինան ընդամենը գործիք է Արևմուտքի ձեռքին։

«Այս իրավիճակում Ռուսաստանի պարտությունը կնշանակի նույնիսկ ՀԱՊԿ-ի փլուզում, իսկ հետո հետխորհրդային տարածքում պատերազմ կլինի բոլորը բոլորի դեմ», - ասաց Դմիտրի Սուսլովը։

Նա հայտարարեց նաև, թե Արևմուտքն այստեղ կայունություն չի հաստատի, քանի որ Արևմուտքի շահն առաջին հերթին Ռուսաստանի թուլացումն է։

Aysor.am