ՌԴ ՊՆ․ Ուկրաինական գերությունից վերադարձվել է 63 զինծառայող

Ռուսաստանն Ուկրաինայի հետ ռազմագերիների փոխանակում է անցկացրել, որի ընթացքում տուն է վերադարձել ՌԴ ԶՈւ 63 զինծառայող։ Այս մասին այսօր հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից փոխանակումը հաջողվել է կազմակերպել բարդ բանակցային գործընթացի արդյունքում։ Ներկայում բոլոր զինծառայողները գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում։

Զինծառայողներին ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել հարազատների հետ:

ՊՆ-ում նաև հստակեցրել են, որ ազատ արձակված ռազմագերիների խմբի ցուցակում են հայտնվել նաև «զգայուն կատեգորիայի» որոշ անձինք: Թե ովքեր են այդ մարդիկ, դեռ չի ասվում։ Նրանց մասին տեղեկատվություն չի տրվում, միայն նշվում է, որ այդ անձանց փոխանակումը «հնարավոր է դարձել ԱՄԷ-ի ղեկավարության միջնորդական ջանքերի շնորհիվ»:

Sputnik Արմենիա