2023-02-06 11:33
Լրատվական գործակալություններ
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, տուժել է 639 մարդ, տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ տեղեկացվել էր 111 զոհի և 516 տուժածի մասին։
«Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս շրջաններում զոհվել է 237 մարդ, տուժել 639 հոգի»,- տեղեկացրել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։
7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Կահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին, ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։ Տեղեկացվել է նաև Սիրիայի մի քանի շրջաններում տեղի ունեցած ավերածությունների մասին, երկրաշարժը զգացվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
News.am