Թուրքիայում պայթյուն է որոտացել գազամուղ խողովակաշարում

Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգում պայթյուն է որոտացել գազամուղ խողովակաշարում, որից հետո հրդեհ է բռնկվել։

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թոփ-Բուղազի գյուղապետը նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել երկու գազամուղ խողովակաշարերում, որոնց հեռավորությունը կազմում է մոտավորապես 3 կմ։ Նա նշել է, որ պայթյունից հետո սկսվել է հրդեհ, որը դեռ չի մեկուսացվել։

Նշվում է, որ պայթյունը այսօր Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքն է։

Sputnik Արմենիա