Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 284-ի

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 284-ի, իսկ վիրավորվել է 2383-ը, հայտնել Է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, տեղեկանում ենք Trend-ից:

Հիշեցնենք՝ այսօր հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում ու Սիրիայում։ Թուրքիայում ավելի վաղ հաղորդում էին 76 զոհի ու ավելի քան 400 վիրավորի մասին։

Սիրիայում զոհերի թիվը հասել է 237-ի, վիրավորվել է 639 մարդ։ Զոհերի մեջ նաև հայեր կան։

Sputnik Արմենիա