Զինդատախազություն․ ԶՈՀՎԱԾ 15 ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՑ 14-Ի ԴԻԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՆՆՋԱՐԱՆՈՒՄ, ՄԵԿԻՆԸ՝ ՆԱԽԱՍՐԱՀՈՒՄ

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15-ի զինծառայողներից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, ոչ բացառապես մահճակալների վրա։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում հայտնել է Զինովարական դատախազության զինծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը։

«Մեկ մահացած զինծառայողի դին հայտնաբերվել է նախասրահում, այսինքն՝ ննջարանի մուտքի դիմաց։ Նախասրահում տեղադրված է եղել նաև վառարանը, որը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է»,-նշել է Մարտիրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ զինծառայողի դիակի նախասրահում հայտնաբերված լինելու հանգամանքը ողջամտորեն նշանակում է, որ ննջարանի մուտքի դուռը փակված չի եղել։ «Սակայն այդ հանգամանքի շուրջ քննությունը դեռևս շարունակվում է»,-նշել է նա։

Անդրադառնալով ավտոբենզինի շուրջ առկա հակասություններին, Մարտիրոսյանը մանրամասնել է, որ փաստական տվյալների համաձայն 2023 թ.-ի հունվարի կեսերին այդ ստորաբաժանմանը հատկացվել է 80 լիտր ավտոբենզին՝ լցված 5 լիտրանոց պլաստամսե տարաների մեջ։ Անձնակազմն այն պահել է կացարանին կից բացազատված ավտոկայանտեղիում։ «Փաստվել է, որ օգտագործվել է 30 լիտրը։ Դեպքի օրը եղել է թվով 10 հատ 5 լիտրանոց տարաներ, որոնցից 9-ը դեպքից հետո հայտնաբերվել և առգրավվել է։ Այսինքն՝ փաստացի պակասել է մեկ 5 լիտրանոց տարա, որն, ըստ քրեական վարույթի, նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, կացարանում գտնող սպան այդ տարան օգտագործել է վառարանը վառելու համար»,-նշել է նա։ Արշակ Մարտիրոսյանի հավելել է, որ ավտոբենիզնը հատկապցվել է հատուկ տեխնիկայի շահագործման համար։

Armenia Today