2023-02-06 16:00
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարը
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։
Արցախի տեղեկատվական շտաբից NEWS.am-ին հայտնում են, որ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է: