2023-02-06 17:18
Լրատվական գործակալություններ
Բալայան․ Մինչ աշխարհի ուշադրությունը թուրքական երկրաշարժի վրա է, Բաքվի կամակատարները կտրել են գազամատակարարումը
Ռասիստական Ալիևի ռեժիմի կողմից Արցախի ցեղասպանական շրջափակման 57-րդ օրն է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Պալայանը:
Նա նաև հավելել է. «Մինչ աշխարհի ուշադրությունը թուրքական երկրաշարժի և դրա սարսափելի հետևանքների վրա է, Բաքվի կամակատարները կտրել են գազամատակարարումը, էլեկտրաէներգիայի գծերը և փակել դեպի Արցախ տանող ճանապարհը»:
News.am