Գարեգին Բ-ն ցավակցել է Սիրիայի նախագահին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ ցավակցել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Կաթողիկոսը մխիթարություն ու սփոփանք է մաղթել անմեղ զոհերի վշտակիր հարազատներին, շուտափույթ ապաքինում` վիրավորներին։

«Հայոց հայրապետը հայցել է, որ բարձրյալն իր օրհնության ներքո պահի բարեկամ Սիրիային՝ պարգևելով խաղաղ ու ապահով օրեր»,–ասված է Մայր աթոռի տարածած տեքստում:

Sputnik Արմենիա