2023-02-06 19:15
Լրատվական գործակալություններ
ԿԽՄԿ միջնորդությամբ Լաչինի միջանցքով 15 մարդ տեղափոխվել է Հայաստան, 18-ը` Արցախ
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ Լաչինի ճանապարհով ընդհանուր առմամբ 33 մարդ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայասստան և հակառակ ուղղությամբ։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Փետրվարի 6-ին ԿԽՄԿ-ն, հանդես գալով չեզոք միջնորդի դերում, նպաստել է Լաչինի միջանցքով 15 մարդու տեղափոխմանը Հայաստան և 18 մարդու տեղափոխմանը Հայաստանից։ Նրանք համապատասխան կողմերում կմիանան իրենց ընտանիքներին»,– ասաց Ամատունին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԽՄԿ միջնորդությամբ հունվարի 30-ին Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ տեղափոխվել է 36 քաղաքացի։