2023-02-06 19:37
Լրատվական գործակալություններ
Բայդենը հանձնարարել է օգնել Թուրքիայում երկրաշարժի հետևանքների վերացման հարցում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ հանձնարարել է ցանկացած անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման հարցում։
«Ես խորապես վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների և ավերածությունների համար։ Ես հանձնարարել եմ իմ թիմին շարունակել ուշադիր հետևել իրավիճակին՝ համակարգելով Թուրքիայի հետ, և ցանկացած անհրաժեշտ օգնություն տրամադրել»,- գրել է Բայդենը Twitter-ում։
News.am