Պուտինը օգնություն կուղարկի Սիրիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր անկեղծ ցավակցությունն է հայտնել Սիրիայի հյուսիսում բազմաթիվ զոհերի պատճառ դարձած երկրաշարժի հետևանքների կապակցությամբ և առաջարկել է սիրիական կողմին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այս աղետի հետևանքները վերացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ասադն ընդունել է երկրաշարժի հետևանքները վերացնելու համար Սիրիային օգնելու Պուտինի առաջարկը, և առաջիկա մի քանի ժամվա ընթացքում ՌԴ ԱԻՆ փրկարարները կմեկնեն Սիրիա, հայտնում է Կրեմլը։
Նշվում է նաև, որ ռուսական կողմը համապատասխան կապուղիներով տեղեկացրել է Թուրքիայի ղեկավարությանը անհապաղ օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։ Վլադիմիր Պուտինն այս հարցի շուրջ երկուշաբթի կխոսի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
News.am