2023-02-07 09:39
Լրատվական գործակալություններ
Արցախի` գազով ջեռուցվող դպրոցների 1-8-րդ դասարաններում դասընթացը կդադարեցվի փետրվարի 7-ից
Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասընթացը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը։
«Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն ուսումնական պարապմունքները կշարունակեն համարժեք այլ պայմաններում։
Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։
News.am