ԶՈւ-ում ստեղծված իրավիճակի հարցը կքննարկվի ԱԺ փակ նիստում

ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 7-ին մեկնարկած հերթական նիստերի օրակարգում է նաև «Հայաստան» խմբակցության առաջարկած «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու վերաբերյալ նախագիծը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող Հայաստանի Զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ թեմայով քննարկումներն անցակցել ԱԺ փակ նիստում։

Այս առաջարկությանն ընդունվեց 64 կողմ ձայնով։

Նախագծով առաջարկվել է հարակից զեկուցման հնարավորություն տալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ իրենք կողմ են այս առաջարկին։ 65 կողմ, 3 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց։

News.am