Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՇԱՆՏԱԺԻ, ՍՐԻԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՅՆՊԻՍԻ ՇՔԵՐԹ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինձ հետ շաղկապված գործով Փաշինյան-Քյարամյան-քննչական խմբի ղեկավար շղթան աշխատում է «անխափան»:

 


Անբարոյականությունների, շանտաժի, սրիկայության այնպիսի շքերթ է, որ այդ մարդկանց սերունդներն էլ ավելի են ամաչելու իրենց հայրերի գործած արարքների պատճառով:

Ճնշում են գործադրում ինձ շրջապատողներից մինչ այն մարդկանց վրա, ում հետ ժամանակին աշխատել եմ:

Չունենալով ապացուցող որևէ փաստ, նմանատիպ քայլերով՝ բարոյական մեղքն ինձ վրա իբրև բարդելով, «հոգեբանական պատանդներ» վերցնելով, փորձում են ստեղծել պատրանք, որ Արմեն Աշոտյանը թող գա՝ ինքնախոստովանական ցուցմունք տա:

Եթե ունենային ինձ «բռնելու» հիմքեր, վաղուց կանեին դա:

Պատվաբեր չէ, երբ իբր քո անձնական վրեժը լուծելու համար գործի ես դնում այդ պահին ուսերիդ հայտնված պետական «պագոնների» լիազորությունները:

Այդ ապօրինի ճնշումները միայն ընգծում եմ պատվիրատուի և պատվեր կատարողների անբարո էությունը։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ