Մոսկվան չի հրաժարվում Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացումից

Մոսկվան չի հրաժարվում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Այդ հարցը մշակման փուլում է։ Մենք այդ գաղափարից չենք հրաժարվում։ Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնք ունենք կայունացման ուղղությամբ առկա պայմանավորվածությունների շրջանակներում հետագա շարժման համար հարթակներ և ձևաչափ տրամադրելու տեսանկյունից», - ասել է Ռյաբկովը Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որը կազմակերպել էր «Россия сегодня» մեդիախումբը:

Sputnik Արմենիա