ԵԽ․ Ուկրաինային Եվրամիության օգնության ծավալը մեկ տարում կազմել է 67 մլրդ եվրո

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Ուկրաինային Եվրամիության աջակցության ծավալը մեկ տարվա ընթացքում կազմել է 67 մլրդ եվրո։

«67 մլրդ եվրո աջակցություն, որը մենք մոբիլիզացրել ենք վերջին 12 ամիսների ընթացքում՝ բյուջետային աջակցությունից մինչև արագ վերականգնում, էներգետիկ մատակարարումներից մինչև ռազմական ներուժ, հումանիտար օգնությունից մինչև փախստականների աջակցություն»,-ասել է նա։ 

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Եվրամիությունը պետք է «ավելին անի»։

News.am