2023-02-10 09:33
Լրատվական գործակալություններ
Թեհրանը կմիանա Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև սիրիական ճգնաժամի շուրջ բանակցություններին
Իրանը կմիանա Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի բանակցություններին և Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հինգշաբթի Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Ինչ վերաբերում է Իրանի արտգործնախարար Հուսեյն Էմիր Աբդոլլահիանի այցին, Թեհրանը դեռ պետք է որոշի ժամկետները։
Նշենք, որ 2022 թվականի վերջին Մոսկվայում բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև՝ կապված սիրիական ճգնաժամի կարգավորման հետ։
News.am