Թուրքիայում երկրաշարժի հասցրած վնասը զգալիորեն կգերազանցի 4 միլիարդ դոլարը

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հասցրած ընդհանուր վնասը, որից տուժել են 10 նահանգներ, զգալիորեն կգերազանցի 4 միլիարդ դոլարը, որի մասին ավելի վաղ հայտնել էր Fitch-ը։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է Հաթայ նահանգի IHH մարդասիրական խոշորագույն կազմակերպություններից մեկի գլխավոր համակարգող Բիլալ Քայան։

«Այն թիվը, որի մասին նշվել է [Fitch գործակալության կողմից]՝ 4 միլիարդ դոլարը և նույնիսկ հինգը, շատ քիչ է։ Տեսեք, միայն Իսկենդերուն քաղաքում 200 շենք է քանդվել։ Առնվազն 3000 բնակարան պետք է վերակառուցենք։ Եվ դա ընդամենը մեկ քաղաք է: Այնպես որ, եթե նախնական գնահատենք, վնասը մի քանի անգամ ավելի կլինի, քան հայտարարված թվերը»,- ասել է նա։

Քայան ասել է, որ այս պահին «թուրքական մարդասիրական կազմակերպությունները, անհատները և իշխանությունները լուծում են տուժած շրջանների քաղաքացիներին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու հարցը»: «Բայց դա կարճաժամկետ հեռանկարում: Խոսքն այն մասին է, որ մարզերի վերականգնումը, բնականոն կյանքին վերադարձը կշարունակվի ամիսներով։ Եվ այս ընթացքում մեզ անհրաժեշտ կլինի դրսից օգնություն՝ քաղաքացիներին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար»,- ասել է նա։

News.am