Ֆրանսիան 12 մլն եվրո ֆինանսական օգնություն կհատկացնի Սիրիայի բնակիչներին

Ֆրանսիան 12 մլն եվրո ֆինանսական օգնություն կհատկացնի Սիրիայի բնակիչներին, որոնք տուժել են երկրաշարժի հետևանքով: Այդ մասին հինգշաբթի հայտնել Է Ouest France պարբերականը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ֆրանսուա Դելմային։

«Ֆրանսիան հինգշաբթի հայտարարել է, որ երկրաշարժից հետո Սիրիայի բնակչությանը 12 մլն եվրոյի չափով արտակարգ օգնություն կհատկացնի», - ասված է պարբերականի հաղորդագրության մեջ:

Ֆրանսիան նաև օգնություն կցուցաբերի Թուրքիային. իշխանությունները «առաջիկա ժամերին» այնտեղ 50 հազար պատվաստանյութ կուղարկեն դիֆթերիայի և փայտացման դեմ և կաջակցեն Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գործունեությանը՝ 500 հազար եվրոյի չափով:

Սակայն, Դելմայի խոսքով, այդ աջակցությունը չի փոխի Ֆրանսիայի «քաղաքական մոտեցումը» սիրիական կառավարության նկատմամբ:

Yerkir.am