2023-02-10 12:45
Լրատվական գործակալություններ
Բայդենն առայժմ պատրաստ չէ ասել, թե կառաջադրվի արդյոք 2024թ. ընտրություններում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ առայժմ պատրաստ չէ 2024թ. ընտրություններին մասնակցելու մասին որոշում կայացնել։
«Ես պարզապես պատրաստ չեմ անել դա»,- ասել է Բայդենը CNN-ի հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչն է իրեն խանգարում թեկնածությունն առաջադրելու որոշում կայացնել։
Մինչ այդ Բայդենն ասել էր, որ մտադիր է մասնակցել 2024թ. ընտրություններին և տարիքն իրեն չի անհանգստացնում, բայց հաստատ որոշում դեռ չկա։
News.am