2023-02-10 13:59
Լրատվական գործակալություններ
Նովոսիբիրսկում գազի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի
Նովոսիբիրսկում գազի պայթյունի և բնակելի տան մասնակի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԱԻՆ գլխավոր վարչության ներկայացուցիչը։
«Պաշտոնական տվյալներով՝ տուժել է 22 մարդ»,- ավելացրել է գործակալության զրուցակիցը։
Երեկ առավոտյան Լինեյնայա փողոցում կենցաղային գազի պայթյունից հետո տեղի է ունեցել հիգ հարկանի բնակելի տան չորս մուտքերից երկուսի մասնակի փլուզում։ Փլուզվել է մոտ 30 բնակարան։
ԱԻՆ-ը ավելի վաղ տեղեկացրել էր որոնողափրկարարական աշխատանքների ավարտի մասին։
News.am