ՄԱԿ-ը կոչ է արել թուլացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները մարդասիրական օգնության առաքման համար

Սիրիայի դեմ որոշ պատժամիջոցներ պետք է չեղարկվեն, որպեսզի մարդասիրական համայնքը կարողանա դեղամիջոցներ և պարարտանյութեր մատակարարել երկիր երկրաշարժից հետո, ասել է Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի ՊՀԾ-ի տարածաշրջանային տնօրեն Կորին Ֆլեյշերը:

«Երկու ապրանք կա, որորնք դժվար է երկիր ներմուծել։ Մենք միավորում ենք ուժերը դրանց մատակարարելու համար, քանի որ մարդասիրական համայնքը պետք է կարողանա դեղեր, պարարտանյութեր և այլ սարքավորումներ ներկրել Սիրիա: Այնպես որ, այո, մենք պետք է որոշ պատժամիջոցներ չեղարկենք»,- ՄԱԿ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է նա:

News.am