2023-02-10 17:31
Լրատվական գործակալություններ
Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ
Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։