Արցախում Էլեկտրականության հովհարային անջատումները կիրականացվեն օրական 6 անգամ
Արցախում գազամատակարարման բացակայության պատճառով, օդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ից գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում, հայտնում է Արցախէներգո ՓԲԸ-ն։
«Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6-ժամյա անջատումը, սակայն 3 անգամ՝ 2-ական ժամ անջատման փոխարեն այսուհետ խմբերը կանջատվեն օրական 6 անգամ՝ 1-ական ժամով»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
Armenia Today