Իրանում ձերբակալել են Սպահանում ՊՆ օբյեկտի վրա հարձակման կասկածյալներին

2023 թվականի հունվարի 29-ին Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակում կատարելու մեջ կասկածվողները ձերբակալվել են, հաղորդում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի հետախուզության նախարարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համատեղ հայտարարությունը։

Գործի շարունակվող քննության կապակցությամբ լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվում: Այս պահին ապացուցված է իսրայելցի վարձկանների մասնակցությունը այդ հարձակմանը։

News.am