2023-02-11 11:25
Լրատվական գործակալություններ
ՀՀ-ն հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա. բեռնատարներն անցել են փակ սահմանով
Այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները սահմանն անցել են Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան»,– Twiter–ի իր էջում գրել է նա։
Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից:
Sputnik Արմենիա