Իրանը ցուցադրել է «Էմադ» բալիստիկ հրթիռը և «Շահեդ-136» մարտավարական կամիկաձե անօդաչուն

Հզոր «Էմադ» բալիստիկ հրթիռը և «Շահեդ-136» մարտավարական կամիկաձե անօդաչուն ցուցադրվել են շաբաթ օրը Թեհրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձին նվիրված մեծ հանրահավաքի ժամանակ, հաղորդում է Tasnim-ը:

Թեհրանում միջոցառման կազմակերպիչները համընդհանուր ցուցադրության են դրել երկու ռազմական նվաճումներ։

Կամիկաձե անօդաչուն ունի դելտանման թևեր և կարող է օպերացիա իրականացնել առանց թռիչքուղու անհրաժեշտության: Դրա հեռահարությունը գնահատվում է 1800-2500 կմ, նշում է իրանական լրատվամիջոցը։

News.am