Սիմոնյանը շնորհավորել է Իրանին Իսլամական հեղափոխության հաղթանակի օրվա առթիվ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Իրանին Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Սիմոնյանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով «Իրանը մեր հազարամյա հարևանն է, Իրանը Հայաստանի բարեկամն է։ Այդպես եղել է, կա և կլինի»։