2023-02-13 10:07
Լրատվական գործակալություններ
Նիկոս Խրիստոդուլիդիսը դարձել է Կիպրոսի նախագահ
Կիպրոսում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է նախկին արտգործնախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով պաշտոնական արդյունքներին։
Ձայների 100%-ի հաշվարկով Խրիստոդուլիդիսը հավաքել է ձայների 51,9%-ը, իսկ նրա մրցակից Անդրեաս Մավրոյանիսը՝ 48,1%-ը։
Խրիստոդուլիդիսին աջակցում էին փոքրաթիվ կենտրոնամետ և աջ կենտրոնամետ կուսակցություններ, մինչդեռ Մավրոյանիսին աջակցում էր Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցության ձախ թևը:
News.am