2023-02-13 12:29
Լրատվական գործակալություններ
Մարգարայի կամրջի վիճակը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը դեռ չի ստուգել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի կամրջի վրա ուսումնասիրություններ չի իրականացրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ 2022 թվականի դեկտեմբերին Արարատի մարզում հայ-թուրքական աշխատանքային խմբերի հանդիպումից հետո սահմանից ոչ հեռու Մարգարայի կամրջից նմուշներ են վերցվել։
«Հայտնում ենք, որ Մարգարայի կամրջի ուսումնասիրություններ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից չեն իրականացվել, և կամրջի առկա վիճակի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չկա»,– ասված է հաղորդագրությունում։