2023-02-13 13:45
Լրատվական գործակալություններ
Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու որոշում է կայացվել
Դատախազը Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանին գաղտնի քվեարկությամբ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։