Կրեմլը պատասխանել է ԱՄՆ դեսպանատան՝ Ռուսաստանից հեռանալու մասին ամերիկացիներին ուղղված կոչին

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան՝ ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձանց ուղղված կոչը՝ Ռուսաստան չայցելելու և Ռուսաստանից հեռանալու մասին, նորություն չէ, նման կոչերը բազմիցս հնչել են, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստան չայցելելու և Ռուսաստանից հեռանալու մասին նման կոչերը առաջին անգամը չէ, որ լսում ենք։ Վերջին շրջանում դրանք բազմիցս հնչել են Պետդեպարտամենտի կողմից։ Ուստի սա ինչ-որ նորամուծություն չէ»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ ամերիկյան դեսպանատան կոչում նշվում են նաև ռուսական և ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձինք։ «Այն անձինք, որոնք Ռուսաստանի քաղաքացի են, մեզ համար առաջին հերթին Ռուսաստանի քաղաքացիներ են՝ անկախ նրանից, թե ինչ երկրորդ քաղաքացիություն ունեն»,- ընդգծել է Պեսկովը։

News.am