«Հումանիտար ականազերծման կենտրոնն» աշխատում է Սիրիայի երկրաշարժից տուժած բնակավայրերում

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն» օգնություն է ցուցաբերում Սիրիայի երկրաշարժից տուժած բնակավայրերին։ Տեղեկությունը հրապարակվել է կենտրոնի պաշտոնական կայքում։

Սիրիայի Դամասկոս նահանգի Դարայա բնակավայրում պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքներ իրականացնող ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը», համագործակցելով Սիրիայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակների (UNMAS, UNDP, UNOCHA, UNHCR) հետ, փետրվարի 12-ից ներգրավվել է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:

Մասնագետների մեկ խումբ ընդգրկվել է Սիրիայի ինժեներ-սեյսմոլոգների կազմում։ Նրանք այժմ Հալեպ քաղաքում իրականացնում են շենքների վթարային վիճակի գնահատման, նշագրման, ինչպես նաև տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու հետ կապված այլ գործողություններ։

Sputnik Արմենիա