2023-02-13 18:30
Լրատվական գործակալություններ
Արցախում միրգը, բանջարեղենը և ձուն սպառողներին կտրամադրվեն միայն կտրոններով
Հաշվի առնելով շրջափակման հետևանքով առաջացած մթերքների սղությունն ու բնակչության շրջանում հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը, կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է:
Արցախի տեղեկատվական շտաբից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին (բրինձ, շաքարավազ, հնդկաձավար, մակարոնեղեն, ձեթ) կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն: