2023-02-13 18:31
Լրատվական գործակալություններ
ԿԽՄԿ միջնորդությամբ Լաչինի միջանցքով ևս 23 մարդ տեղափոխվել է Հայաստան, 20–ը` Արցախ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանից Արցախ է տեղափոխվել 20, իսկ հակառակ ուղղությամբ՝ 23 մարդ։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Նրանք Հայաստան են տեղափոխվել ընտանիքների հետ վերամիավորվելու համար»,– ասաց Ամատունին։
Sputnik Արմենիա