Միրզոյանն ու Անջեյ Կասպրչիկը Լաչինի միջանցքի փակմանը վերաբերող հարցեր են քննարկել

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին»,– ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի մասին:

Sputnik Արմենիա